Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Մի քիչ տնտեսական հարցերի մասին

Մի քիչ տնտեսական հարցերի մասին
12.05.2024 | 08:36

2018 թվականի իշխանափոխության ժամանակ ՀՀ պետական պարտքը կազմել է մոտ վեց մլրդ դոլար, որը 2024 թվականին կազմել է 11 մլրդ դոլար։ Այսինքն ՀՀ յուրաքանչյուր 2.5 մլն քաղաքացու պարտքը աճել է մոտ երկու անգամ, 2400 դոլարից հասել է 4400 դոլարի։

Հատկանշական է, որ հիմա տեսակարար կշռի զգալի մասը կազմում է ներքին պարտքը, որի հիմնական շահառուները բանկերն են և օլիգարխների ֆինանսական կապիտալը, այսինքն ժողովուրդը հարստանալու փոխարեն, հարստանում են օլիգարխները, որոնք գնում են պետական պարտատոմսերը։

2. 2018 թվականից հետո հարստացել են բանկերը, որոնց զգալի մասը պատկանում են ռուսական և արևմտյան բաժնետերերին։

2018 թվականի համեմատ մոտ 5անգամ աճել են բանկային փոխանցումների, կանխիկացման սակագները։

Միայն 2023 թվականին բանկերը ստացել են մոտ 600 մլն ԱՄՆ դոլար զուտ շահույթ, որն էլ մեծ մասամբ տեղափոխել են դեպի արտասահմանյան բանկեր։

3. 2018 թվականի համեմատ մինչև 15-25 անգամ բարձրացել են գույքահարկի սակագները։ Նախկին տարեկան 15 000 դրամի փոխարեն 2024 թվականին Երևանի կենտրոնի բնակիչները պետք է վճարեն մոտ 180-300 հազար դրամ ըստ գոտիականության։

4. 2018 թվականին կարմիր գծերի վարձը կազմում էր 12 000 տարեկան, հիմա այն սահմանել են 160 000 դրամ։

5. 2018 թվականին ուղևորատար տրանսպորտի սակագինը կազմել էր 100 դրամ, իսկ 2024-ի սեպտեմբերի մեկից այն լինելու է 300 դրամ։

6. 2018 թվականին շրջանառության հարկը կազմում էր 1.5 տոկոս, իսկ 2024-ի վերջին այն կկազմի 10 տոկոս, կաճի յոթ անգամ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4876

Մեկնաբանություններ

ã•âµï¿½ï¿½/1762416080" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին
Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ
Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ